Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։ Տեղեկությունը Արագածոտնի թեմից են հայտնել՝ նշելով․
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 7-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։
Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը՝ աղոթելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»։



