00:00:00

Երևան, Վանաձոր, Ստեփանավան, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում կլինեն գազանջատումներ

21:25, 05 օգոստոս 2026 Հասարակություն

 

 

«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վարշավյան փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, 

օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 48, 52, 54, 54ա, 70, 72, 74, 76, Տիգրան Մեծի նրբանցքի թիվ 2, 3, 4, 5, 5ա, 6, 7, 7ա, 8, 10, 11, 15, 27, 29, 31, 33, 54բ, 58 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Երկաթգծի 4-րդ բարաք թիվ 1-31 հասցեների առանձնատների, Գլինկայի փողոցի թիվ 2ա, 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

ժամը 10:00-ից մինչև 21:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Բանյոյի, Գրիգոր Լուսավորչի, Քիմիագործների, Վարդանանց, Կ.Դեմիրճյան, Երկաթուղային, Լազյան, Լանջային, Մովսես Խորենացու, Մարգարյան, Մոսկովյան, Մյասնիկյան, Գ.Նժդեհի, Զորյան, Տիգրան Մեծի, Տիգրանյան, Ֆրունզեի, Ֆրիկի, Շիրակացու (Օգոստոսի), Նալբանդյան փողոցների գազասպառողների,
 
ժամը 10:00-ից մինչև 21:00-ն՝ Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցի գազասպառողների,
 
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օզանյան 1-ին նրբանցքի, հարակից տարածքների, Մարտի 8-ի, Ղանդիլյան փողոցների, Երկաթգծի թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
 
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր