00:00:00

Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ՝ 1880 թվականից ի վեր․ Լևոն Ազիզյան

00:00, 05 օգոստոս 2026 Հասարակություն

Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ՝ 1880 թվականից ի վեր։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Գերմանիայի Կաուբ քաղաքի հատվածում Հռենոս գետի ջրի մակարդակն իջել է մինչև 24 սմ, ինչը դիտարկումների ողջ պատմության ընթացքում (սկսած 1880 թվականից) գրանցված ամենացածր ցուցանիշն է։

Պատճառը Եվրոպայում տիրող երկարատև երաշտն ու ծայրահեղ շոգի ալիքներն են։ Թեև նավագնացությունն ամբողջությամբ չի դադարելու, սակայն նավերը ստիպված կլինեն տեղափոխել ավելի փոքր ծավալի բեռներ, ինչը կհանգեցնի փոխադրումների թանկացման և կարող է առաջացնել մատակարարումների խափանումներ։ Դա կարող է բացասաբար անդրադառնալ Գերմանիայի տնտեսության և եվրոպական առևտրի վրա»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր