00:00:00

Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը

23:15, 04 օգոստոս 2026 Հասարակություն

Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում տեղի ունեցած վթարի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքների և հարակից բնակավայրերի էլեկտրամատակարարումը։

ՏԿԵՆ-ից տեղեկացնում են, որ վթարի հետևանքները վերացվել են, և նշված մարզերի համայնքներում ու բնակավայրերում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետների իրականացրած օպերատիվ և համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել վթարի հետևանքները և վերականգնել էլեկտրամատակարարումը։

Հայցում են քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ցուցաբերած համբերության ու ըմբռնման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր