00:00:00

Ղազախստանը միգրացիոն վերահսկողության թվայնացում է պատրաստում. օտարերկրացիներին էլեկտրոնային թույլտվություն կտրամադրվի

21:29, 04 օգոստոս 2026 Աշխարհ

Ղազախստանը նախատեսում է ներդնել մուտքի էլեկտրոնային թույլտվություններ օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար: Ներգքաղթյալների մուտքի և երկրում գտնվելու կանոններում համապատասխան փոփոխությունները նախապատրաստել է երկրի Ներքին գործերի նախարարությունը, հաղորդում է Tengrinews.kz-ը։

 

Փաստաթղթի նախագիծը հրապարակվել է Բաց նորմատիվ իրավական ակտեր պորտալում և հանրային քննարկման փուլում կգտնվի մինչև օգոստոսի 17-ը։

Նոր համակարգն, ըստ ՆԳՆ-ի տվյալների, պետք է միգրացիոն վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնի, մուտք գործողների ավելի ճշգրիտ հաշվառում ապահովի և ավտոմատացնի ընթացակարգերի մի մասը:

Էլեկտրոնային թույլտվության ձևակերպումը լինելու է վճարովի: Գերատեսչությունում պարզաբանել են, որ ստացված միջոցները կուղղվեն թվային հարթակի տեխնիկական սպասարկմանը, դրա արդիականացմանը և անձնական տվյալների պաշտպանությանը։

Համակարգի գործարկումը նախատեսվում է իրականացնել փուլ առ փուլ՝ 2026 թվականի օգոստոսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Անցումային շրջանը պետք է հնարավորություն տա նախապատրաստել սահմանային ենթակառուցվածքը և ապահովել նոր հարթակի կայուն աշխատանքը:

Փոփոխությունները կապված են նաև միգրացիայի մասին օրենսդրության թարմացման և պետական ընթացակարգերի թվայնացման հետ: Ավելի վաղ Ղազախստանի իշխանությունները հայտարարել էին օտարերկրյա մասնագետների, ներառյալ՝ բարձր որակավորում ունեցող աշխատողների և ներդրողների ներգրավման ավելի թափանցիկ համակարգ ստեղծելու մտադրության մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր