00:00:00

Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և գյուղերում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը

20:53, 04 օգոստոս 2026 Հասարակություն

ՀԷՑ ՓԲԸ-ից հայտարարություն են տարածել․

 

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է.

 

Հարգելի՛ բաժանորդներ,

 

Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում (ՀՀ ՏԿԵՆ ենթակայությամբ) առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ համակարգի օպերատորի կողմից դիսպետչերական սահմանափակումներ են կիրառվել, ինչի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։

 

Այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։

 

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր