00:00:00

Կայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցը

19:04, 04 օգոստոս 2026 Իրավական

 ՆԳՆ-ից հայտնում են․

«Հուլիսի 13-ի առավոտյան ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Դավթաշենի իրենց շենքի մոտ կայանված մեքենայից գողացել են դիմացի հատվածի դետալներ։

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը ավտոկայանատեղիում հանել, տարել են մեքենայի թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցը՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի 36-ամյա բնակիչը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին՝ հետը բերելով գողոնը։

Նախաքննությունը շարունակվում է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր