00:00:00

Վեց իսրшյելցի հшրձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ

22:55, 02 օգոստոս 2026 Աշխարհ

Վեց իսրայելցիներ հարձակվել են Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի վրա։ Այս մասին հայտնել է Հայկական թաղամասի փրկության շարժման ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։

Հարձակվողները հերթով թքել են վանքի մուտքի մոտ, ապա սկսել քարեր նետել այն հայ կնոջ տան պատուհանին, որը իր տնից նկարահանում էր տեղի ունեցածը, և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին։

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է վեց կասկածյալի՝ հինգ անչափահասի և մեկ չափահասի։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել և կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիին դատապարտել քրիստոնյաների նկատմամբ ատելության դրսևորումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր