Իտալիան սկսել է Իսպանիայից ժամանող ուղևորների ընտրանքային ստուգումները՝ Սեուտայում միգրացիոն ճգնաժամի պատճառով ժամանակավորապես վերականգնելով սահմանային հսկողությունը, հաղորդել է El Mundo-ն։
Շաբաթ օրվանից երկրի օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում ոստիկանության աշխատակիցները ստուգում են Իսպանիայից ժամանող ուղևորների փաստաթղթերը։ Այս միջոցը կիրառվել է Ջորջիա Մելոնիի կառավարության՝ այս ուղղությամբ Շենգենյան համաձայնագրի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու որոշումից հետո։
Առիթ է հանդիսացել իսպանական Սեուտա անկլավում ծավալված լայնածավալ միգրացիոն ճգնաժամը, որտեղ մոտ 60 հազար միգրանտներ անօրինական կերպով հատել են սահմանը Մարոկկոյից։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ ճգնաժամի հետևանքով զոհվել է առնվազն 67 մարդ։
Այս ֆոնին Իսպանիան սկսել է պաշտպանիչ պատնեշներ տեղադրել Տարախալ սահմանային անցակետի ալեհատում։ Սեուտա ինքնավար քաղաքի ղեկավար Խուան Խեսուս Վիվասը հայտնել է, որ իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ մի քանի հազար միգրանտներ դեռևս գտնվում են քաղաքի տարածքում և սպասում են Մարոկկո վերադարձին։
Նա նաև կոչ է արել պահպանել անվտանգության ուժեղացված միջոցները և ընդգծել է, որ Սեուտան և Մելիլյան Եվրամիության միակ ցամաքային սահմաններն են աֆրիկյան մայրցամաքում։