00:00:00

Սև ծովում խորտակվել է FESCO-ին պատկանող «Յանինա» բեռնատար նավը

17:03, 01 օգոստոս 2026 Աշխարհ

«Ռոսատոմ»-ը հայտնել է, որ Սև ծովում ուկրաինական ծովային անօդաչու սարքերի հարձակման հետևանքով խորտակվել է նավ։

«Այս գիշեր Սև ծովի ջրատարածքում՝ Նովոռոսիյսկ քաղաքից 130 ծովային մղոն հեռավորության վրա, Ուկրաինայի զինված ուժերի մարտական ծովային դրոնների հարձակման հետևանքով վնասվել և խորտակվել է FESCO ընկերությանը պատկանող «Յանինա» բեռնատար նավը»,- հայտարարել են պետական կորպորացիայից։

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ անօդաչու սարքերը նավի վրա հարձակվել են Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում։

«Դա սովորական կոնտեյներային նավ էր, որը շարժվում էր միջազգային ջրերում և տեղափոխում քաղաքացիական նշանակության բեռներ՝ սառեցված սննդամթերքից մինչև շինարարական և հարդարման նյութեր»,- ընդգծել է նա։

Լիխաչովի խոսքով՝ անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են և իրենց ինքնազգացողությունը բավարար է։ Նրանց ափ են հասցրել Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի իրականացրած փրկարարական գործողության շնորհիվ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր