00:00:00

Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան, տարել են 34 կապոց փող

22:01, 31 հուլիս 2026 Իրավական

Հուլիսի 28-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի ժամ առաջ Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցի հասցեներից մեկում  կողոպտել են «Իդրամ» ՍՊԸ–ի ինկասատորին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինկասատոր-վարորդ  Լ․ Գ-ն դեպքի վայր ժամանած իրավապահներին հայտնել է, որ ինկասացիա կատարելու ժամանակ իրեն անծանոթ անձը բացել է ինկասացիոն «Skoda» մակնիշի ավտոմեքենայի հետևի դուռը և սրահից հափշտակել է 34 հատ դրամական կապոցով լցված պայուսակը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կողոպտիչը դիմել է փախուստի, իսկ Լ․ Գ․–ն հետապնդել է նրան, սակայն չի կարողացել բռնել, ընթացքում կողոպտիչի մոտից թափվել է 12 հատ դրամական կապոց։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, կողոպտիչին հաջողվել է տանել խոշոր չափի գումար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր