00:00:00

Դատարանը վարույթ է ընդունել Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

14:27, 31 հուլիս 2026 Իրավական

Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին հայտնել է Հովսեփյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

Նրա խոսքով՝ դատարանն արդեն ընդունել է համապատասխան որոշումը, որը նա ստացել է այսօր։

«Ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ այն հայտարարության վերաբերյալ, որը նա արել էր սույն թվականի հունիսի 11-ին։ Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ ՔՊ-ի ձայներն օրգանիկ են։ Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը»,- գրել է Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Սոֆյա Հովսեփյանը հուլիսի 14-ին Երևանի քաղաքացիական դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով նրա՝ հունիսի 11-ին հնչեցրած հայտարարությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր