Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում։
Նարեկ Կարապետյանի առանձնատանը խուզարկությունն իրականացնում է Քննչական կոմիտեն: Կոմիտեից փոխանցեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություներ: Ըստ տեղեկությունների` Ալիկ Ալեքսանյանի գործի շրջանակներում է իրականացվում խուզարկությունը: