00:00:00

Դավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը

21:39, 30 հուլիս 2026 Արտաքին քաղաքականություն

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Համիդ Ղանբարիին։


Նախարարը շնորհակալություն է հայտնել օրերս ԻԻՀ կատարած այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։ Նախարարն ընդգծել է՝ հարցերի այն լայն շրջանակը, որը քննարկվել է Իրանում, և ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան առաջիկայում էլ ավելի խորացնել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի փոխգործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային և ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցեր։

Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանում շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածության ծավալը երբեք այսքան մեծ չի եղել, ինչը միայն ողջունելի է։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր