00:00:00

Դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բանավոր հաղորդմանը

15:10, 30 հուլիս 2026 Իրավական

Գլխավոր դատախազությունից հաստատեցին, որ վարչապետի կողմից այսօր բարձրաձայնված ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել։

Հիշեցնենք, որ այսօր՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանին և իրավապահներին ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից պահանջեց զբաղվել ենթադրյալ կոռուպցիոն դրվագով։  

«Խոսում էին, թե ՀԷՑ–ի սեփականատերերը,  արբիտրաժում հաղթել է։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին (նկատի ունի Լիպարիտ Դրմեյանին, որը այն ժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն էր–խմբ.), մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք։ Դա կոռուպցիա չի՞, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը, նա գրություն էր գրել, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։ 1 ամսից էլ գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում»,– ասել էր Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր