Երևանի ուղղությամբ 4 չվերթ չեղարկվել է, ևս 5-ը` հետաձգվել, գրում է Սպուտնիկ Արմենիա-ն:
1 ինքնաթիռ Հայաստանի մայրաքաղաք չի ժամանել Իրանից (Թեհրանից), 2-ը` Մոլդովայից (Քիշնև), ևս 1-ը` Կիպրոսից (Լառնակայից)։
Հետաձգվել են Կրասնոդարից, Սալոնիկիից, Փարիզից, Մոսկվայից և Հռոմից նախատեսված չվերթերը։
Նշված չվերթերն իրականացնում են «FlyOne Armenia», «Ural Airlines», «Wizz air» և «Fly Qish» ավիաընկերությունները: