00:00:00

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպմանը՝ Իրանի հարցով տարաձայնությունների ֆոնին

19:47, 28 հուլիս 2026 Աշխարհ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, հայտնում է The Times of Israel-ը։

Սա նրանց ութերորդ անձնական հանդիպումն է Թրամփի՝ նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո, սակայն առաջինն այն բանից հետո, երբ փետրվարին ԱՄՆ-ը և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։

Նեթանյահուն Սպիտակ տուն է մտել կողային մուտքով, որը լրագրողներին միայն մասամբ էր տեսանելի։

Նրանց նախորդ հանդիպման ժամանակ, որն անցակցվել էր Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից երեք շաբաթից էլ քիչ ժամանակ առաջ, Իսրայելի վարչապետը համոզում էր Թրամփին միանալ Իսրայելին՝ իրանական օբյեկտներին հարվածներ հասցնելու հարցում։

Սակայն հակամարտության սկզբից ի վեր երկու առաջնորդների միջև հարաբերությունները դարձել են ավելի լարված։ Ինչպես հայտնում են աղբյուրները, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել այն կապակցությամբ, որ պատերազմի ընթացքի և արդյունքների վերաբերյալ Նեթանյահուի շատ կանխատեսումներ չեն արդարացել։

Ըստ Սպիտակ տան ներկայացուցչի՝ բանակցությունների ընթացքում առաջնորդները նախատեսում են քննարկել հետևյալ հիմնական հարցերը. Իրանի շուրջ շարունակվող հակամարտությունը, Իսրայելի ներկայությունը Լիբանանի հարավում,«Աբրահամյան համաձայնագրերի» (արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման համաձայնագրերի) ընդլայնմանն ուղղված ջանքերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր