ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ այսօրվա հրապարակմանը։ Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։
«Երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- ասել է նա։