00:00:00

Առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

14:53, 28 հուլիս 2026 Իրավական

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ ստացած տվյալներն իրացրին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների հետ։

Հուլիսի 27-ի կեսօրին մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում քրեական ոստիկանները ձերբակալեցին Պապ թագավորի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդուն։ 2023 թվականի հունիսից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր