00:00:00

Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանում հանրաքվեի անցկացման ժամկետները

14:35, 28 հուլիս 2026 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի նշել Եվրամիությանը միանալու վերաբերյալ երկրի հանրաքվեի ճշգրիտ ժամկետը։ 

«Ոչ, ճշգրիտ ժամկետ չի նշվել», -լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այնուամենայնիվ, ընդգծվել է նման հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը։ Սա շատ կարևոր է», - ընդգծել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ երեկ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր