00:00:00

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

12:06, 28 հուլիս 2026 Իրավական

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

Այս մասին irakanum.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

ՔԿ խոսնակը նշեց, որ նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:

Հիշեցնենք՝ երեկ տեսանյութ էր տարածվել համացանցում, որում երում է, թե ինչպես են իր տան շքամուտքի մոտ ծեծի ենթարկում Ավետ Կոնջորյանին։

ՆԳՆ-ից հայտնել էին, որ հուլիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, ոստիկանությունը հաղորդում է ստացել մարմնական վնասվածք ստացած քաղաքացու վերաբերյալ։ 

ՔԿ-ից էլ հայտնել էին, որ դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Երկու անձ ձերբակալվել էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր