Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանի սահմաններից դուրս՝ 59 օտարերկրյա պետություն է վտարվել 43 հազար 700 օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող անձ: Դրա մասին «Ведомости»-ին հայտնել է Դաշնային դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Առաջին կիսամյակի ցուցանիշը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում: Գերատեսչությունում պարզաբանել են, որ անցյալ տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանից վտարվել էր 26 հազար 400 օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող անձ: