00:00:00

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ ԶՈւ թվաքանակի ավելացման մասին

19:22, 27 հուլիս 2026 Հասարակություն

ՌԴ ԶՈւ հաստիքային թվաքանակն ավելացվել է 25 հազարով՝ ռազմաշինարարական ստորաբաժանումների ստեղծման կապակցությամբ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ օգոստոսի 1-ից Ռուսաստանի զինված ուժերի ընդհանուր հաստիքային թվաքանակը կկազմի 2 426 130 մարդ, այդ թվում՝ 1 535 000 զինծառայող։

Նախորդ հրամանագիրը զինված ուժերի թվաքանակի ավելացման վերաբերյալ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հունիսի 12-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր