00:00:00

Սամվել Կարապետյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

14:33, 27 հուլիս 2026 Իրավական

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ)՝ վիճարկելով հանձնաժողովի կայացրած որոշումը։

Հիշեցնենք, որ ԿԿՀ-ն Կարապետյանին 200 հազար դրամի չափով վարչական տույժ էր նշանակել՝ կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու համար։

ԿԿՀ-ի որոշման համաձայն՝ Սամվել Կարապետյանը չի ներկայացրել հայտարարագիրը նույնիսկ հանձնաժողովի գրավոր ծանուցումից հետո՝ օրենքով սահմանված լրացուցիչ 30-օրյա ժամկետում, ինչի հետևանքով նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200 հազար դրամի չափով։

Նշվում է, որ կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու պահին՝ 2026 թվականի փետրվարին, Կարապետյանը դատարանի որոշմամբ գտնվել է շփումների սահմանափակումների ներքո, իսկ ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Կարապետյանը դատական կարգով վիճարկում է ԿԿՀ-ի որոշումը։ Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Այս պահին տեղեկություն չկա, թե արդյոք այն ընդունվել է վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր