00:00:00

Աբովյանում ծեծի են ենթարկել  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանը

12:09, 27 հուլիս 2026 Իրավական

Հուլիսի 24-ին Աբովյանում ծեծի են ենթարկել  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, որն այս պահին էլ գտնվում է հիվանդանոցում։ 

ՆԳՆ-ից հայտնել են, որ Հուլիսի 25-ին  ժամը 14:00-ին ՆԳՆ հաղորդում է ստացվել, որ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել, ձեռնարկված միջոցառումներով մեկ անձ ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին: 
ՔԿ-ից էլ տեղեկացրել են, որ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: 

«1 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ»,-ասել է ՔԿ խոսնակը:

Ինքը՝ Ավետ Կոնջորյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ այս պահին իրեն շատ վատ է զգում և չի կարող հարցազրույց տալ։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ գետնին ընկած տղամարդուն հարվածում։ Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ վերջինս ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարազատ եղբայրն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր