00:00:00

2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. Սիեթլի գաստրոնոմիական փառատոնը վերածվել է ողբերգության

10:04, 27 հուլիս 2026 Աշխարհ

Կիրակի երեկոյան Ամերիկյան Սիեթլի քաղաքում գաստրոնոմիական փառատոնի ժամանակ կրակոցներ են արձակել։ Հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մի քանիսը, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են։

 

CNN-ը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի խորհրդանիշ համարվող «Սփեյս Նիդլ» (Space Needle) աշտարակից ընդամենը մեկ թաղամաս հեռավորության վրա։ Սիեթլի հրշեջ ծառայությունը հայտնել է՝ արձագանքել է «Սիեթլ Սենթր»-ում (Seattle Center) հրաձգության մասին ահազանգին երեկոյան ժամը 18:00-ից անմիջապես հետո։

 

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ դեպքի վայրում երկու մարդու մահ է արձանագրվել, իսկ ևս չորս հոգի, որոնցից ամենափոքրը 2 տարեկան էր, տեղափոխվել են հիվանդանոց։ Հրշեջ ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ մի կին հրաժարվել է հիվանդանոց գնալ։ «Հարբորվյու» (Harborview) բժշկական կենտրոնը հայտնել է, որ բոլոր պացիենտները հրազենային վնասվածքներ են ստացել, մի կնոջ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հիվանդանոցի տվյալներով, տուժածները վնասվածքներ են ստացել ձեռքին, ոտքին, որովայնին և սրունքին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր