00:00:00

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

22:05, 26 հուլիս 2026 Արտաքին քաղաքականություն

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խորը հիասթափություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկված բանաձևը Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) քվեարկությունից հանելու առնչությամբ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիա-ն։

«Այս երևույթը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ Ալիևի վարչակարգը, ըստ երևույթին, ի վիճակի է ազդելու թե՛ իսրայելացի պաշտոնյաների քաղաքական հաշվարկների և թե՛ այն հարցերի վրա, որ Քնեսեթը պատրաստ է քննարկելու։ Քնեսեթի օրենսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են որ պետք է մնան Իսրայելի ինքնիշխան պատասխանատուության ներքո»,–ասված է հայտարարության մեջ։

Նրանք կոչ են անում Իսրայելին` պաշտոնապես ճանչնալու Հայոց ցեղասպանությոնը և միանալու այն 32 պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր