00:00:00

Թրամփը դիտարկում է Իրանի հարստացված ուրանը վերահսկողության տակ վերցնելու ռազմական սցենարը

12:32, 26 հուլիս 2026 Աշխարհ

ԱՄՆ վարչակազմը դիտարկում է լայնածավալ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը՝ Իրանի միջուկային օբյեկտներում պահվող հարստացված ուրանը վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Փորձագետները նշում են, որ նման առաքելությունը կարող է դառնալ ժամանակակից ռազմական պատմության ամենաբարդ գործողություններից մեկը։

Թերթի տվյալներով՝ նման գործողությունը կարող է լինել չափազանց բարդ և ռիսկային, ինչպես նաև պահանջել ամերիկացի զինծառայողների ներկայություն Իրանի տարածքում մի քանի օր կամ նույնիսկ ավելի երկար ժամանակ։

Աղբյուրների համաձայն՝ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, սակայն, հաշվի առնելով ամերիկացի զինվորականների համար հնարավոր վտանգները, չի բացառում նաև այս տարբերակը։

Նշվում է, որ Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի շարունակվող հարվածների ֆոնին զինվորականները Թրամփին զեկուցում են նման գործողության իրականացման բարդությունների մասին։

Հաղորդվում է նաև, որ համապատասխան հրամանի դեպքում մշակվել են այլընտրանքային սցենարներ, այդ թվում՝ ծովային հետևակի արագ արձագանքման ուժերի և դեսանտային ստորաբաժանումների տեղափոխում տարածաշրջան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր