00:00:00

Թրամփը հանդես կգա Սպիտակ տան լրատվամիջոցների համար գարնանը խափանված հանդիպումից հետո. Reuters

18:57, 24 հուլիս 2026 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի առջև տեղափոխված ընթրիքի ժամանակ, այն բանից հետո, երբ ապրիլին այդ միջոցառումը խափանվել էր Hilton հյուրանոց ներխուժած հրաձգի պատճառով, հայտնում է Reuters գործակալությունը:

Այս անգամ հանդիպումը տեղի կունենա Waldorf Astoria հյուրանոցում, իսկ շենքի պահպանությունը լուրջ կերպով կուժեղացվի: Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Քարանը լրագրողներին հայտնել է, որ առաջապահ խումբը զբաղվում է հյուրանոցում անվտանգության ապահովման համալիր ծրագրի իրականացմամբ:

 

«Մենք ակնկալում ենք չարակամների հայտնվելը: Դա է իրականությունը, բայց մենք այս հաստատությանը վերաբերվում ենք այնպես, ինչպես նախագահի այցելած ցանկացած այլ վայրի»,- ասել է Քարանը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ առաջիկա ուրբաթօրյա ընթրիքը կնվիրվի Գաղտնի ծառայության աշխատակից Վիկտոր Գոնսալեսին, ով ապրիլին հրազենային վիրավորում էր ստացել հյուրանոցի պարասրահի մուտքի մոտ գտնվող անցակետում: Համարվում է, որ հենց նրա գործողություններն են օգնել կասեցնել հարձակումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր