00:00:00

Առինջի 3.5 հա մակերեսով հողամասի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքն ու առողջությունը

17:06, 23 հուլիս 2026 Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հունիսի 5-ին նշանակվել է համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է 2026 թվականի հունիսի 10-ին: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

 

Համաձայն փորձագետի եզրակացության՝ Աբովյան համայնքի գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասը փաստացի համադրվում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և այդ գծի անվտանգության համար նախատեսված հողամասի հետ, բացի այդ, գտնվում է «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 15.1-ին հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտու տարածքում: 

 

Փորձագետը հանգել է այն հետևության, որ գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու տվյալ ժամանակահատվածում գործած ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջները։

 

Փորձագետը փաստել է նաև, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները գտնվում են (կառուցված են) բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, ինչպես նաև Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում։

 

Այսպիսով, հաշվի առնելով, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա որոշ ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և դրան կից առևտրի տաղավարների մի մասը փաստացի անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կնիքվել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր