00:00:00

Հայտնի է՝ որ դատավորին է մակագրվել Սերժ Սարգսյանի գործը

10:58, 23 հուլիս 2026 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ի կողմից Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Գործն ուղարկվել է դատարան։

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ այս գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Վերջինս մի շարք աղմկահարույց գործերով դատավոր է։ Նրա վարույթում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը (Մարտի մեկ), Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի, Մամիկոն Ասլանյանի, Գոհար Ղումաշյանի, փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործերը։ Պետրոսյանը նաև Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխած դատավորն է։ Մենք տեղեկացանք, որ դեռ առաջին դատական նիստը նշանակված չէ։

Նշենք, որ խոսքը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին է։ Ըստ ՔԿ-ի քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 ՀՀ դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ Կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45 քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր