Իրանը հարվածել է Քուվեյթի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ն:
Խոցվել են Ալի աս-Սալեմ ավիաբազայի ռազմական տեխնիկայի պահեստը, Patriot ՀՕՊ համակարգը, ինչպես նաև MQ9 անօդաչու թռչող սարքերի անգարը, նշված է հայտարարության մեջ։
Եվս մեկ հարձակում է տեղի ունեցել ամերիկյան «Ալ-Ադիրի» բազայի, ուղղաթիռների 2 անգարների, ինչպես նաև հեռահաղորդակցության աշտարակի վրա. կան զոհեր և վիրավորներ։