Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «19th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup» շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Ա խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Գևորգ Ալավերդյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Գևորգ Ալավերդյանը նաև լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման։
Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 6.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը գրանցել է լավագույն արդյունքը՝ մինչև 2300 վարկանիշ ունեցողների պայքարում:
Բ խմբում Արտուշ Ավագյանը զբաղեցրել է 2-րդ, Ռուբեն Իշխանյանը՝ 3-րդ, իսկ Գևորգ Սարգսյանը՝ 4-րդ հորիզոնականը։
Գ խմբում Էդուարդ Բաբայանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Միքայել Խաչիկյանը գրանցել է լավագույն արդյունքը՝ մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում, Դավիթ Պողոսյանը զբաղեցրել է 4-րդ, իսկ Կարեն Եսայանը՝ 5-րդ հորիզոնականը:
Դ խմբում Անդրանիկ Հակոբյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ Սևադա Գալստյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 12 տարեկան պատանիների պայքարում։
Ե խմբում հաղթող է դարձել Աննա Գևորգյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Արմեն Ալավերդյանը, Գրիգոր Հայրումյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 12 տարեկան պատանիների պայքարում, իսկ Նարե Հովհաննիսյանը գրանցել է լավագույն արդյունքը կանանց պայքարում:
Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է դարձել Արսեն Մանգասարյանը։
Մինչև 9 տարեկան պատանիների մրցաշարում Հովիկ Դավթյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է դարձել Վլադիմիր Հովհաննիսյանը, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Մոնթե Ավետիսյանը։
Մինչև 7 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է դարձել Միքայել Դարբինյանը:
Առաջին կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Հակոբ Հակոբյանը՝ 3-րդ հորիզոնականը։
Երկրորդ կայծակնային շախմատի մրցաշարում Դավիթ Սարգսյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում:
Մինչև 11 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել Արսեն Մանգասարյանը:
Մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել Արսեն Բայրամյանը, Արսեն Մանգասարյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Արթուր Մարգարյանը՝ 3-րդ հորիզոնականը։