00:00:00

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ Ռովերսին

23:40, 21 հուլիս 2026 Սպորտ

Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դարպասը (2-0): Այս մասին տեղեկանում ենք armspot.am-ից։

Հանդիպման առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ Հայկական թիմը հաշիվը բացեց երկրորդ խաղակեսի մեկնարկում. 51-րդ րոպեին աչքի ընկավ Սանդրո Լիման:

Խաղի 72-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը վնասվածքի պատճառով պատգարակի օգնությամբ ստիպված եղավ լքել խաղադաշտը (նրան 75-րդ րոպեին փոխարինեց Լուիս Ֆելիպեն):

Արդեն հանդիպման վերջնամասում՝ 80-րդ րոպեին, փոխարինման դուրս եկած Զիդան Բանջակին կրկնապատկեց «Արարատ-Արմենիայի» առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ հուլիսի 28-ին Իռլանդիայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր