00:00:00

Հայաստանի թիմը մեդալներով է վերադարձել «Կենսաբանություն» առարկայի 37-րդ միջազգային օլիմպիադայից

20:56, 20 հուլիս 2026 Սպորտ

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվել է «Կենսաբանություն» առարկայի 37-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է նաև Հայաստանի թիմը:

Օլիմպիադային մասնակցել են 78 երկրների 300-ից ավելի մասնակիցներ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ:

Օլիմպիադայի ընթացքում մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (մոլեկուլային կենսաբանություն և կենսաքիմիա, կենդանիների ֆիզիոլոգիա, կենդանիների մորֆոլոգիա և դասակարգում, բույսերի հաշվարկային կենսաբանություն) աշխատանքներ։

Արեգ Գալստյանն արժանացել է արծաթե մեդալի, Հովհաննես Սարգսյանը՝ բրոնզե մեդալի, իսկ Սամվել Հարությունյանը՝ գովասանագրի։

Թիմը ղեկավարել են Սյուզան Մարությանը (ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց), Հակոբ Փերիխանյանը (ԵՊՀ) և Գևորգ Ավանեսյանը («Հերացի» ավագ դպրոց):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր