Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչներն վերապատրաստման փուլ են անցնում։ Օգոստոսին կանցկացվեն նաև առաջին բուժօգնության սեմինարներ, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան մեծ ուշադրություն է դարձնում մարզչական վերապատրաստմանը, որպեսզի մարզիչները համապատասխանեն միջազգային ստանդարտներին։ Դրա շնորհիվ հայ մարզիկները երկար տարիներ մրցունակ են միջազգային մրցումներում ու նվաճել են բազմաթիվ մեդալներ։
Մարզչական վերապատրաստման շրջանակում մարզիչ Արծրուն Միսակյանը, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի միջնորդությամբ և Բելառուսի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Դմիտրի Ալեխնովիչի հրավերով, մասնակցել է Բրեստում կայացած եռօրյա միջազգային սեմինարին։ Սեմինարն անցել է բարձր մակարդակով՝ նպաստելով փորձի փոխանակմանն ու միջազգային համագործակցության ամրապնդմանը։
Մարզիչներ Հովհաննես Սարգսյանն ու Վահե Նազարեթյանն էլ հավաքի ու մարզչական սեմինարի են մասնակցել Բուլղարիայում։
Բելառուսի ու Բուլղարիայի սեմինարներին մասնակցել են 2000-ից ավելի մարզիկներ ու մարզիչներ։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկներն այս օրերին հավաք են անցկացնում Ծաղկաձորում՝ պատրաստվելով առաջիկա միջազգային մրցաշարերին։