00:00:00

«Նախապատրաստվել ենք՝ հավուր պատշաճի»․ Իրանը՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման մասին

18:25, 20 հուլիս 2026 Աշխարհ

«Իրանն արձանագրում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ընդլայնվում է, ուստի նախապատրաստվում է՝ հավուր պատշաճի»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։

 

«Ամերիկացիները անդադար նոր ռազմական տեխնիկա են բերում տարածաշրջան և զուգահեռ պնդում, իբրև ձգտում են կանգնեցնել պատերազմը։ Մենք շատ լավ հասկանում ենք ԱՄՆ-ի խաղի բնույթը, այդ պատճառով էլ հավուր պատշաճի նախապատրաստվել ենք»,- մասնավորապես, ասել է Ղալիբաֆը։

 

Ավելի վաղ Washington Post-ն էր գրել, որ ԱՄՆ պատրաստվում է նոր լայնածավալ գործողությունների՝ ընդդեմ Իրանի, այդ պատճառով էլ ընդլայնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։

 

Իրանի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած ռազմական գործողությունների կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ նշելով, որ Իրանն արդեն իսկ «լայնածավալ պատերազմ է վարում»՝ ընդդեմ իր դեմ ագրեսիա ձեռնարկածների։

 

Նշենք, որ ԱՄՆ հուլիսի 8-ին վերսկսեց Իրանի դեմ ռազմական գործողությունները՝ ըստ էության, լիովին խախտելով հունիսի 18-ին Իրանի հետ կնքած հուշագրով սահմանված հրադադարը։ Իրանը պատասխան քայլեր ձեռնարկեց՝ հարվածներ հասցնելով մերձավորարևելյան տարածաշրջանում ամերիկյան թիրախներին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր