00:00:00

Փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի՛ անցեք, անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ (տեսանյութ)

12:47, 20 հուլիս 2026 Հասարակություն

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հանրությանը հորդորում է բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորել հոգատարություն։

Նշվում է՝ անտառներն ու բուսածածկ տարածքները երկրի կենսական և ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

«Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն՝ ստեղծեք մաքուր և անվտանգ միջավայր։

Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է՝ բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։

Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր ու ապակու կտորներ թողնելը. դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։

Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։

Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում, դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1,5 մետր հանքայնացված շերտով, մաքրեք բուսածածկույթից ու փայտի մնացորդներից։

Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի՛ անցեք, անմիջապես փորձե՛ք մարել կրակը, կամ արագ ահազանգեք 112»,– հայտնում են գերատեսչությունից։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր