00:00:00

Գևորգ Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, քննարկվել են դեպի ԵՄ ձկան արտահանման հնարավորությունները

11:32, 20 հուլիս 2026 Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում գործող «ԻՆՏԵՐ ԱԿՎԱ» ՍՊԸ։ Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից:

 

Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացին և ընկերության հետագա ծրագրերին։

 

«ԻՆՏԵՐ ԱԿՎԱ» ՍՊԸ-ն ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից է։ Տարեկան արտադրական ծավալը կազմում է շուրջ 1 100 տոննա։ Աճեցվում են բելուգա, ստերլետ, սիբիրյան թառափ, ծիածանափայլ իշխան, կարմրախայտ և գեղարքունի տեսակի ձկներ։ Ձկնաբուծարանը զբաղեցնում է 6.5 հեկտար տարածք, ունի 60 աշխատակից։

 

Այցի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, արտադրության ընդլայնման և դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները։

 

Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր