00:00:00

Երևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն է

22:17, 19 հուլիս 2026 Հասարակություն

2026 թվականի առաջին կիսամյակում «Կոլցովո» օդանավակայանը (Եկատերինբուրգ) սպասարկել է 3,84 մլն ուղևորի՝ 3%-ով ավելի, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում, հաղորդում է Ռոսավիացիան։

Հիմնական աճն ապահովել են միջազգային չվերթները․ դրանցով ուղևորահոսքն աճել է 10%-ով։

«Կոլցովոն» Ռուսաստանում սպասարկվող ուղևորների թվով տարածաշրջանային օդանավակայանների թոփ-5-ի մեջ է։ Ամենահայտնի ներքին ուղղություններն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը և Սոչին։ Հեռավոր արտասահմանյան երթուղիների շարքում առաջատարներն են Անթալիան, Շարմ էլ-Շեյխը և Նյաչանգը։ Մերձավոր արտասահմանում ամենահաճախը թռչել են դեպի Դուշանբե, Երևան և Տաշքենդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր