00:00:00

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12.000 հեկտար տարածք,հարյուրավոր բնակիչներ տարհանվել են

20:39, 19 հուլիս 2026 Աշխարհ

Մադրիդից մոտ 100 կիլոմետր (60 մղոն) հյուսիս մոլեգնող անտառային հրդեհը շարունակում է տարածվել՝ այրելով ավելի քան 12,000 հեկտար տարածք և ստիպելով մի քանի հարյուր բնակչի տարհանվել, կիրակի հայտնել են տեղական իշխանությունները։

Հրդեհը բռնկվել է անտառապատ, լեռնային տարածքում, որը հանդիսանում է վտանգված բազմաթիվ կենդանատեսակների, այդ թվում՝ արծիվների, գայլերի և թիթեռների բնական բնակավայր

Այս հրդեհը հաջորդել է մեկ այլ խոշոր հրդեհի, որը չորեքշաբթի բռնկվել էր երկրի հյուսիս-արևելքում՝ Սարագոսայի մերձակայքում։ Այն արդեն ոչնչացրել է գրեթե 16,000 հեկտար տարածք և, ըստ Արագոնի տարածաշրջանային կառավարության շաբաթ երեկոյան հրապարակած վերջին տվյալների, դեռևս «հեռու է վերահսկողության տակ լինելուց»։

 

Հրդեհների հետևանքով մարդկային զոհեր չեն գրանցվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր