00:00:00

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

11:15, 19 հուլիս 2026 Իրավական

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են  ՔԿ-ից:

«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- Armenia Sputnik-ին հայտնեցին քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր