00:00:00

Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 50 տոկոսով

21:31, 18 հուլիս 2026 Հասարակություն

2026 թվականի հունվար-մայիսին Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 49,4 տոկոսով և կազմել 421,5 մլն դոլար։ Այս մասին հայտնել է BM.GE-ն։

Չնայած դրական առևտրային հաշվեկշռին (արտահանումը գերազանցում է ներմուծումը)՝ հիմնական դինամիկան ապահովվել է ներմուծման կտրուկ աճով։


Մասնավորապես, Հայաստանից ներմուծումն աճել է 98,5 տոկոսով՝ գրեթե կրկնապատկվելով, և հասել է 166,1 մլն դոլարի, ինչի շնորհիվ Հայաստանը զբաղեցրել է 9-րդ տեղը Վրաստանի խոշորագույն ներմուծող երկրների շարքում (2,3 տոկոս մասնաբաժնով)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր