00:00:00

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորմանը. Լավրով

19:53, 18 հուլիս 2026 Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների կարգավորմանը, հումանիտար հարցերի լուծմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք համապարփակ կարգավորմանը՝ 2020 և 2022 թվականներին ձեռք բերված ամենաբարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման վրա։ Ինչպես և նախկինում, պատրաստ ենք աջակցել թե՛ Բաքվին, թե՛ Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման գործում»,- ասել է նախարարը։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր