00:00:00

Երևանի օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը

11:14, 18 հուլիս 2026 Հասարակություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հուլիսի 8-14-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

«Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
Արաբկիրում՝ հուլիսի 14-ին,
Շենգավիթում` հուլիսի 12-ին,
Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Նոր Նորքում՝ հուլիսի 8-9-ը,
Կենտրոնում՝ հուլիսի 9-ին,
Արաբկիրում՝ չի գերազանցել,
Շենգավիթում` չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր