Հնագետների մի խումբ պեղումներ է անցկացնում Ախալքալաքի մունիցիպալիտետի Էխտիլա գյուղի մոտակայքում։ Հնագետներն այս վայրն անվանում են տարածաշրջանի ամենակարևոր հնագիտական հուշարձանների վայր, իսկ Ջավախքը՝ դրախտավայր։ Jnews-ն այցելել է հնագիտական պեղումների վայր և տեղեկացել աննախադեպ հայտնագործությունների մասին։
Էխտիլա գյուղից դեպի Փոքր և Մեծ Սամսար գյուղեր տանող ճանապարհին մենք ուղղվեցինք դեպի մի վայր, որի աշխարհագրական դիրքը մեզ հայտնել էր Ջավախքում աշխատող հնագիտական արշավախումբը։ Մեր աչքերի առաջ բացվում է կիրճ։ Բայց չշրջված հակառակ ուղղությամբ՝ դեպի ավելի բարձր բարձունք, հեռվում նկատում ենք մի երիտասարդի, որը փոքրիկ բահով ջանասիրաբար ինչ-որ բան է փորում։ Նա փորված հողը դնում է դույլի մեջ, ապա՝ լցնում իր կողքը։
Որոշ ժամանակ անց մեզ մոտ են իջնում ևս երկու մարդ։ Նրանք Իտալիայից եկած հնագետներ են՝ Ռոբերտո Դանն ու Ելենա Ֆաուստին։ Այսպես սկսվում է մեր խորասուզումը մի պատմության մեջ, որի մասին մենք՝ տեղացիներս, զարմանալիորեն քիչ բան գիտենք։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: