Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Դատարանը կիրառեց նաև գրավ՝ 15 միլիոն դրամի չափով։
Միևնույն ժամանակ, Վարդան Ղուկասյանին արգելվում է շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանին առաջադրվել են մի քանի քրեական մեղադրանքներ, այդ թվում՝ կաշառք պահանջելու, դատարանում արված հայտարարությունների հիման վրա՝ խուլիգանության ու սահմանադրական կարգը փոխելու կոչերի համար։
Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, համարում է, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։