00:00:00

Հերքում. ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց

15:44, 17 հուլիս 2026 Հասարակություն

Զանգվածային լրատվամիջոցներից մեկում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Երևանում քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել տղամարդու և ևս 2 հոգու փնտրում են։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից։

Հայտնում ենք, որ հուլիսի 17-ին՝ ժամը 1.00-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բատիկյան փողոցով անցնող ջրանցքն են ընկել քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։
Փրկարարները դեպքի վայրում ջրանցքի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ։
Պարզվել է, որ ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց։

Տարածված տեղեկատվությունը, որ ևս երկու քաղաքացի է ընկել ջրանցքը, չի համապատասխանում իրականությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր