00:00:00

Հայկական ձկնամթերքի արտահանումը դեպի ԵՄ մտնում է գործնական փուլ

15:01, 17 հուլիս 2026 Հասարակություն

Հայաստանը պատրաստ է ձկնամթերքի իրական արտահանում իրականացնել դեպի Եվրոպական միության շուկա:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ՝ նախորդ տարի արված հայտարարությունից հետո, ըստ որի՝ ԵՄ երկրները բաց են հայկական ձկնամթերքի համար, Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ իրականացվել են անհրաժեշտ քաղաքականության մշակումներն ու գործողությունները:

«Այս պահին արդեն իսկ պատրաստ ենք գնալ իրական արտահանման դաշտ: Դաշտում առկա ընկերություններից գրեթե 97% տնտեսություններն էլ պատրաստ են»,- նշեց Տիգրան Պետրոսյանը:

Ըստ նրա՝ այս փուլում ամեն ինչ կախված է բիզնեսի հետաքրքրվածությունից, թե որքանով կցանկանան իրենց ապրանքը վաճառել եվրոպական երկրներում:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք 90 և ավելի տոկոս պատրաստվածությունը վերաբերում է որակական չափանիշներին, ՍԱՏՄ ղեկավարը հաստատեց, որ խնդիրները մթերքի որակին չեն վերաբերում, առկա են միայն տեխնիկական, փոքր խնդիրներ, օրինակ՝ տնտեսության տարածքի ցանկապատված չլինելը, որոնք տնտեսվարողները կարող են արագ շտկել:

Արտահանման գործընթացն արդեն սկսել է գործնական փուլ մտնել. մեկ կազմակերպություն արդեն իսկ գրավոր դիմում է ներկայացրել տեսչական մարմին, ևս հինգը դիմել են Էկոնոմիկայի նախարարություն՝ սպասելով ստուգումների համար նախատեսված չեք-լիստերին:

«Կարծում եմ, որ առաջին խմբաքանակի արտահանվելուց հետո, երբ որ կհասկանան, որ այդ ընթացակարգը որևէ բարդություն չի ներկայացնում, մենք կստանանք ավելի շատ դիմումներ»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը՝ կանխատեսելով արտահանման ծավալների աճ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր