00:00:00

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում քննչական մարմինները ստուգումներ են կատարում. փաստաբան

10:53, 17 հուլիս 2026 Իրավական

Այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի կապարակնիքները հանվել են և ներսում ստուգումներ են կատարվում, այս մասին հայտնեց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:

 

«Քննչական մարմինները ՊԵԿ աշխատակիցների մասնակցությամբ ստուգումներ են իրականացնում: Ենթադրում եմ, որ ապրանքային մնացորդի ստուգումներ են կատարում»,- փոխանցեց Խաչատրյանը:

 

Փաստաբանն ասաց, թե հայտնի չէ՝ երբ կավարտվեն կոմբինատում ստուգումները:

 

«Միգուցե այդ ստուգումները 1-2 օր տևեն: Հույս ունեմ, որ ստուգումներից հետո անհրաժեշտություն չի լինի գործարանը կապարակնքելու»,- հավելեց նա:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներում, որից հետո «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի քանի ընկերություններ՝ այդ թվում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը կապարակնքվել են:

 

Վերջին օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի քանի ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացրել ձեռնարկությունների մոտ՝ պահանջելով բացել գործարանների կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր